ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Նոյեմբերի 22-ից Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում նոր թղթադրամներ

Նոյեմբերի 22-ից Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում նոր թղթադրամներ
20.11.2018 | 23:49

Երրորդ սերնդի թղթադրամները տեղական արժութային շուկայում կներդրվեն աստիճանաբար։ 1000 դրամի վրա պատկերված է Պարույր Սևակը, 5000-ի վրա՝ Վիլյամ Սարոյանը, 10 հազար դրամին՝ Կոմիտասի նկարն է, 20 հազարին՝ Հովհաննես Այվազովսկու, և 50 հազար դրամի վրա՝ Գրիգոր Լուսավորիչն է: Գլխավոր դրամատունը որոշել է շրջանառել նոր՝ 2000 դրամ արժողությամբ թղթադրամ՝ հայ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի նկարով։ Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ են դրվելու երեք անվանական արժեքով թղթադրամ՝ 10 հազար, 20 հազար և 50 հազար։ 1000, 2000 և 5000 անվանական արժեքով թղթադրամները շրջանառության մեջ կլինեն դեկտեմբերի 25-ից։ Երրորդ սերնդի թղթադրամները տեղական արժութային շուկայում կներդրվեն աստիճանաբար, հները կիրառությունից դուրս չեն գալու։ Կենտրոնական բանկում զգուշացնում են՝ սկզբնական շրջանում տերմինալները դեռ չեն կարող ընդունել նոր թղթադրամներով կատարվող վճարումները։ Հարցը տեխնիկական է, բայց շուտ կարգավորվող՝ 1-2 ամիս կպահանջի։ Նոր թղթադրամները նվիրված են հայկական դրամի հոբելյանին։ Այս տարի նոյեմբերի 22-ին նշվում է դրամի 25-ամյակը։ 1993 թվականին հենց այդ օրը ազգային արժույթի ներդրմամբ Հայաստանում դադարեցվեց խորհրդային և ռուսական դրամանիշերի շրջանառությունը։

Դիտվել է՝ 2630

Մեկնաբանություններ